Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը կապված չէ միայն ապօրինի զենք պահելու հետ» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Untitled8-1

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում քիչ առաջ հայտարարեց, որ չի պատրաստվում կոռուպցիայի հետ կոմպրոմիսի գնալ: «Ժողովուրդը ինձ իշխանության չի բերել, որ ես դառնամ կոռուպցիայի մի մասը: Ես երբ ասել եմ,որ օրենքի առաջ բոլորը հավասար են լինելու, ոմանց թվացել է, թե ես ուղղակի հայտարարություն եմ անում:ՀՀ -ն երկար տարիներ թալանվել է և շարունակում է թալանվել: Այս իրավիճակին հնարավորինս արագ պետք է վերջ դնել: Ես վարչապետի պաշտոնում չեմ հայտնվել, որ առավոտից մտածեմ պաշտոնը պահպանելու մասին: Քանի ժողովուրդն ինձ աջակցում է այս հարցում, մենք առաջ կգնանք առանց կոմպրոմիսի մեջ մտնելու կոռուպցիայի հարցում»: ՀՀ վարչապետն անդրադարձավ նաև Մանվել Գրիգորյանի ձերբակալությանը. «Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը կապված է այն կասկածների հետ, որ նա մասնակցություն ունի եւ կոնկրետ ներգրավված է եղել ապրիլյան պատերազմի համար ուղարկված, հավաքված օգնությունները յուրացնելու եւ գողանալու հետ: Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը կապված է այն կասկածների հետ, որ նա, օրինակ, դպրոցականների կողմից զինվորների համար ուղարկված սնունդը յուրացրել է եւ դրանով կերակրել է իր կենդանիներին` իր արջերին եւ վագրերին: Եվ հիմնավոր կասկածներ կան, որ նա յուրացրել է Ղարաբաղի ժողովրդին ուղարկված օգնությունները, բանակին ուղարկված օգնությունները եւ այս կասկածները հիմնավորվում են նրա առանձնատանը կատարված խուզարկությունների արդյունքներում»,-հայտարարեց Փաշինյանը։ Նա ընդգծեց, որ ոչ ոք չի ժխտում, որ Մանվել Գրիգորյանը Արցախի հերոս է. «Բայց նույնիսկ հերոսներին իրավունք չի տրված Գյումրիի, Էջմիածնի, Երեւանի դպրոցականների կողմից զորամասերում ծառայող եւ ճակատում կռվող զինվորների համար նախատեսված օգնությունները գողանալ եւ դրանով կերակրել սեփական կենդանիներին»,- ասաց Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանի հաղորդմամբ` կան կասկածներ, որ յուրացվել են նաև բանակին հատկացված տեխնիկական միջոցները: