Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արդյոք Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականը կրկին անպարտելի կմնա (տեսանյութ)

Սպորտ
gag

Ռուսաստանում աստիճանաբար թափ հավաքող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում այսօր պայքարի մեջ կմտնեն մրցաշարի երկու ընդգծված ֆավորիտները: Աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի հավաքականը Մոսկվայում հերթական անգամ քննության կենթարկի Մեքսիկայի ազգային թիմին, քանի որ մեկ տարի առաջ գերմանացի ֆուտբոլիստները այստեղ կայացած Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությութնում 4:1 հաշվով ջախջախել էին մեքսիկացիներին: Առաջնության գլխավոր ֆավորիտը՝ աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիայի հավաքականը, Ռոստովում կհանդիպի Շվեյցարիայի ազգային թիմի հետ: Բրազիլացիները, որոնք մասնակցել են բոլոր 20 առաջնություններին, մեկնարկային խաղում վերջին անգամ պարտվել են հեռավոր 1934 թվականին: Դրանից հետո «գնդակի կախարդները» 16 անգամ հաղթանակով են սկսել աշխարհի առաջնությունները, իսկ երկու դեպքում ոչ-ոքի են խաղացել: Գերմանիա – Մեքսիկա հանդիպումը կսկսի Երեւանի ժամանակով 19:00-ին, իսկ Բրազիլիա – Շվեյցարիա խաղը՝ 22:00-ին: