Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԱ-2018. Աֆրիկայի «սուպերարծիվներն» իրենք իրենց գցեցին «թակարդը» (տեսանյութ)

Սպորտ
a1xorvatia-1

Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության անդրանիկ տուրում Խորվաթիայի ընտրանին 2:0 հաշվով վստահ հաղթեց Նիգերիայի հավաքականին: Կալինինգրադում կայացած խաղում խորվաթ ֆուտբոլիստները թեեւ առաջին կեսում չկարողացան գոլ խփել, սակայն ընդմիջման գնացին մեկ գնդակի առավելությամբ: Բանն այն է, որ խաղի 32-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո նիգերիացիների կիսապաշտպան Էտեբոն ակամայից դարձավ ինքնագոլի հեղինակ: Երկրորդ խաղակեսում Աֆրիկայի «սուպերարծիվներն» երկրորդ գոլը «սարքեցին» սեփական դարպասում: 71-րդ րոպեին անկյունայինի ժամանակ նրանք սեփական տուգանայինում խախտեցին խաղի կանոնները, իսկ խորվաթների կիսապաշտպան Լուկա Մոդրիչը վստահ իրացրեց 11 մ հարվածը: Այդպիսով, Խորվաթիայի հավաքականը 2:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ եւ երեք միավորով սկսեց գլխավորել D խմբի մրցաշարային աղյուսակը: Հունիսի 21-ին նախատեսված երկրորդ խաղում խորվաթները կհանդիպեն Արգենտինայի ընտրանու հետ, որը առաջին տուրում ոչ-ոքի է ավարտել Իսլանդիայի հետ հանդիպումը՝ 1:1: