Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԱԾ-ի դիմաց հավաքված Մանվել Գրիգորյանի աջակիցերը ավարտեցին այսօրվա ակցիան (տեսանյութ)

Քաղաքականություն
35363332_1008397646002339bbbbbbbbbbbbbbbbbbbbbbbbb_7525421119415779328_n

Երեկոյան շրջափակված էր ԱԱԾ շենքը։ Այստեղ է բերվել ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը, որին ավելի վաղ ձերբակալել էին։ Հավաքվածները պահանջում են ազատ արձակել նրան։ Իսկ Շարմազանովի օգնականը ՖԲ իր էջով հայտնում է, որ Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և ՀՀԿ ֆրակցիայի ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նույնպես  այս պահին գտնվում են ԱԱԾ ֊ում, Մանվել Գրիգորյանին տեսնելու։ Ոստիկանները բացում են փողոցի մի հատվածը։ Ցուցարարները պնդում են, որ ոստիկանները իրենց նկատմամբ ուժ են կիրառել, հարվածներ հասցրել։ Նրանք վանկարկում են ՝ զորավար։ https://youtu.be/RnisVNR5YH8 ԱԱԾ դիմաց հավաքված քաղաքացիները քայլերթ են իրականացնում: Նրանք դիմեցին ոստիկաններին՝ ապահովելու իրենց խաղաղ երթը: «Սկսում ենք Սայաթ-Նովա փողոցից քայլերթ իրականացնել: Կանցնենք Նալբանդյան, Սայաթ-Նովա փողոցներով, այնուհետև Աբովյանով հետ կգանք»,-ասաց քաղաքացիներից մեկը: Նրանք վանկարկում են՝ գեներալ, զորավար: Ոստիկաններն ուղեկցում են: «Նա ազգի, Երևանի հերոս է, ով իրեն ձերբակալել է` թուրք է, ադրբեջանցի է»,-բացականչում էր հավաքվածներից մեկը: https://youtu.be/rvnidCbFHho https://youtu.be/EV4m-4vqh1k Գեներալ Մանվել Գրիգորյանին ազատ արձակել պահանջող ցուցարարները երթից հետո  կրկին հավաքվեցին ԱԱԾ շենքի դիմաց, լրագրողների հետ զրույցում նրանք նշում են, որ Մանվել Գրիգորյանն առանց հիմքի է ձեռբակալվել, իսկ հայտնաբերված զենք զինամթերքը օրինական է և նախատեսված է եղել երեխաների ու պատանիների պարապմունքների համար։ https://youtu.be/BfUefqzF9j0 Այստեղ էր նաև Վարդգես Գասպարին, որն իր <<Աջակցում եմ ԱԱԾ- ին>> պաստառով կանգնել էր ցուցարարների դիմաց։ Մանվել Գրիգորյանի աջակիցերը նրան սադրիչ անվանեցին և հորդորեցին ոստիկաններին հեռացնել Գասպարիին։ Այդ պահանջով նրանք կրկին փակեցին փողոցը, այդ ընթացքում հասցնելով պատռել պաստառը։ Ոստիկանների խնդրանքով Վարդգես Գասպարին հեռացավ, ցույցի մասնակիցներն էլ սա համարելով փոքր հաղթանակ որոշեցին հեռանալ՝ վաղն առավոտյան հերթական ակցիան իրականացնելու որոշմամբ։ https://youtu.be/2HHtgjYEjOs