Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դեմ գնալով իմ սկզբունքներին՝ առաջինն եմ ասում՝ եկե՛ք հաշտվենք». էջմիածնի քաղաքապետ (տեսանյութ)

Քաղաքականություն
karen-grigoryan

Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը իրավական և ճիշտ է համարում Էջմիածին քաղաքում ԱԱԾ կատարած խուզարկությունը։ «Մեր կառավարությունը տիրապետում է ավելի լավ ինֆորմացիայի,  քան ես և դուք, վստահ եմ, որ իրենց միջամտությունը ճիշտ ժամանակին է։ Համարում եմ իրավական այդ քայլեր»,- ասաց Կարեն Գրիգորյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ։  Նա  անդրադարձավ նաև  որկու օրեր առաջ Էջմիածին քաղաքում տեղի ունեցած բողոքի ցույցին՝  իր  հրաժարականի պահանո(ով  Ըստ նրա՝ ցույցերը ուղղորդված են Արթուր Ասատրյանի (Դոն Պիպո) կողմից։ «Լսում էի  հայտարարությունները ելույթ ունեցողների և եթե վիրավորական մասը հանում եմ,  չորս հարց է ընդամենը՝ չկա մանկապարտեզ, հիվանդանոցը գոմ է հիշեցնում և վերջ։ Ուղղորդված և կազմակերպված է, ձեզ հայտնի է թե ովքեր են, ով են։ Երբ նախօրոք ասացին,  որ ցույց են անելու, դիմեցին քաղաքապետարան։ Միանշանակ ուղորդված էր։ Չեմ ուզում ուղիղ անուններ տալ, ես ոչ թե ինչ-որ մեկից վախենում եմ կամ այլ բան։ Պարզապես ուզում եմ հաշտության գալ»,- ասաց նա։ Ըստ նրա՝ ով ուզում է, թող գա Էջմիածին,  ներդրում կատարի,ոչ ոք չի խոչընդոտում։ Դիտարկմանը, որ գուցե քաղաքում վախի մթնոլորտ կա, Կարեն Գրիգորյանը չհամաձայնվեց։ «Կան իրավապահ մարմիններ, եթե ունեք փաստեր, դիմե՛ք, ասելով հո չի՞, դիմե՛ք իրավապահ մարմիններին։ Ուղղակի քաղաքական հայտարարություն անել սրել իրավիճակը սխալ է, ո՞վ ա բռնել ձեր ձեռքը։ Դիմե՛ք ոստիկաններին»,- նշեց նա։ Կարեն Գրիգորյանը ավելացրեց, որ բոլորին կոչ է անում ծայրահեղ քայլերի չդիմել և փորձել լեզու գտնել միմյանց հետ։ «Եկե՛ք ձեռք սեղմենք, ի՞նչ խնդիր կա, հաշտության գանք, բոլորն, ով իրեն համարում է էջմիածնեցի, թող գան, ձեռք սեղմեն։ Սա իմ սկզբունքին դեմ է, նրանք վիրավորում են ինձ, իմ ծնողին, իմ ընտանիքը, բայց ես դեմ գնալով իմ սկզբունքներին՝ առաջինն եմ ասում՝ եկե՛ք հաշտվենք, ձե՛ռք սեղմենք, ի՞նչ խնդիր կա»,- նշեցԿարեն Գրիգորյանը։ Կարեն Գրիգորյանը անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը, երբ վարչապետը նշել էր, որ անընդունելի է, որ քրեածին տարրերը պղծեն սիրո եւ համերաշխության հեղափոխության խորհրդանիշները եւ հեղափոխության անունը օգտագործեն մաֆիոզ պատերազմներում: «Պարոն Փաշինյանի հայտարարությունը ոչ միայն գովելի էր, այլ նաև ժամանակին և տեղին էր։ Վստահ եմ, որ նա իրավիճակին տիրապետում է, և սա սթափեցնող հայտարարություն էր, այդ հայտարարությունից հետո ես վստահ ասում եմ՝  չի՛ կարելի սրել իրավիճակը»,- ասաց քաղաքապետը։