Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իսպանիան ու Պորտուգալիան մարտական ոչ-ոքի խաղացին

Սպորտ
a1ispania-16.06..

Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1-ին տուրի շրջանակում այսօր Սոչիում միմյանց հետ հանդիպեցին մրցաշարի ֆավորիտներից երկուսը՝ Իսպանայի եւ Պորտուգալիայի հավաքականները:   Ինչպես եւ սպասվում էր, խաղն բավական լարված եւ դիտարժան ստացվեց: Նախ 4-րդ րոպեին Քրիշտիանու Ռոնալդուն 11մ հարվածի իրավունք նվաճեց եւ ինքն էլ այն իրացրեց: Քսան րոպե անց իսպանացի Դիեգո Կոստան վերականգնեց հավասարակշռությունը, սակայն 44-րդ րոպեին Ռոնալդուն երկրորդ անգամ գրավեց իսպանացիների դարպասը եւ կրկին խախտեց ստատուս քվոն:   Ընդմիջումից հետո, երեք րոպեի տարբերությամբ, Դիեգո Կոստան ու Նաչոն գրավելով Ռուի Պատրիսիուի պաշտպանած դարպասը, արդեն առաջ մղեցին Իսպանիայի ընտրանուն: Պորտուգալացիներին վերահաս պարտությունից փրկեց նույն Քրիշտիանու Ռոնալդուն, որը 88-րդ րոպեին տուգանային հարվածով հավասարեցրեց հաշիվը՝ 3:3:   Այդպիսով, աշխարհի այս առաջնությունում գրանցվեց առաջին արդյունավետ ոչ-ոքին: Թիմերը վաստակեցին 1-ական միավոր եւ այժմ B խմբում բաժանում են 2-3-րդ տեղերը: Աղյուսակը գլխավորում է Իրանի ընտրանին, որն այսօր 1:0 հաշվով հաղթեց Մարոկոյի ազգային թիմին: