Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ափիոնային կախվածություն ունեցող դատապարտյալների համար ԱՄՆ ծրագիրը՝ «Սևան» ՔԿՀ-ում

Հասարակություն
apion

ԱՄՆ Յեյլի համալսարանի վարակիչ հիվանդությունների բժշկության բաժանմունքի և համաճարակաբանության և հանրային առողջապահության դպրոցի պրոֆեսոր Ֆրեդերիկ Ալտիսը, բժիշկներ Յուլիա Ռոզանովան և Կատերին Լամոնական քրեակատարողական հիմնարկներում ափիոնային կախվածություն ունեցող դատապարտյալների համար իրականացվող բուժական թերապիայի հետազոտական ծրագրի իրականացման շրջանակներում հունիսի 15-ին այցելեցին ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկ: Շրջայցի ընթացքում ծանոթացան դատապարտյալների պահման պայմաններին, այցելեցին կացարաններ, բուժմաս, մարզասրահ, խոհանոց, ճաշարան, եկեղեցի և հոգևոր գրադարան: Պրոֆեսոր Ալտիսը հայտնեց, որ տպավորված է հատկապես դատապարտյալների պահման պայմաններից և սննդի որակից: ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին