Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սասնա Ծռերի անդամ Հովհաննես Հարությունյանը ազատ արձակվեց դատարանի դահլիճից (տեսանյութ)

Քաղաքականություն
84.thumb_

Երևան քաղաքի Ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավորը Արշակ Վարդանյանը բավարարեց Սասնա Ծռեր ի անդամ Հովհաննես Հարությունյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը և նա ազատ արձակվեց դատարանի դահլիճից։ Նշենք, որ նրա համար անձնական երաշխավորագրեր էին ներկայացրել «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը, Նաիրա Զոհրաբյանը՝ մուծելով 1 մլն դրամ։ Այստեղ էին նաև օրեր առաջ ազատ արձակված  Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը և «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Գեւորգ  Սաֆարյանը։