Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆուտբոլի աշխարհի խաղերը՝ Կարապի լճում տեղակայված մեծ էկրանից

Հասարակություն
001-4

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ֆուտբոլի աշխարհի առաջնության օրերին Կարապի լճում տեղադրված մեծ էկրանից բոլոր ցանկացողները հնարավորություն ունեն դիտելու հանդիպումների ուղիղ հեռարձակումները: Դիտումն ավելի հարմարավետ դարձնելու նպատակով լճում հատուկ բեմ է տեղադրվել, որտեղից երկրպագուները խաղերին կարող են հետևել նաև նստած: Երևանի քաղաքապետարանի այս նախաձեռնության իրականացմանը աջակցել է «Factory production» ընկերությունը:  Հիշեցնենք, որ նմանատիպ նախաձեռնությամբ Երևանի քաղաքապետարանը հանդես էր եկել նաև 2016 թվականին կայացած ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ժամանակ:  Նշենք, որ աշխարհի առաջնության խաղերի հեռարձակումները կշարունակվեն մինչև հուլիսի 15-ը` եզրափակիչ հանդիպումը ներառյալ: Ի դեպ, ֆուտբոլասերների ժամանցն ավելի հետաքրքիր դարձնելու նպատակով, խաղերի հեռարձակման միջակայքում հայտնի հայ դիջեյների մասնակցությամբ մեկ ամիս շարունակ կապահովվի նաև բարձր տրամադրություն: Բացի այդ, յուրաքանչյուր կիրակի ելույթ կունենան հայկական սիրված նվագախմբեր։