Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Chessify թիմը՝ Հայաստանի շախմատի ակումբային չեմպիոն

Սպորտ
a1chess

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ամփոփվեցին Հայաստանի ակումբային առաջնության արդյունքները: Ինչպես հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, չեմպիոնը հայտնի դարձավ վերջին 7-րդ տուրում՝ Chessify եւ Հենրիկ Գասպարյանի անվան շախմատի օլիմպիական մարզադպրոցի 1-ին թիմերի միջեւ կայացած մրցախաղում: Ինչպես նախորդ բոլոր տուրերում, այս անգամ էլ Chessify-ին իր բարձրության վրա էր եւ 7-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց՝ 5:1: Վաստակած 14 միավորով Chessify թիմը դարձավ Հայաստանի ակումբային առաջնության հաղթող: Իսկ ահա Հենրիկ Գասպարյանի անվան շախմատի օլիմպիական մարզադպրոցի 1-ին թիմի համար պարտությունը ճակատագրական եղավ: Այն 10 միավորով զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը՝ լրացուցիչ գործակիցներով հետ մնալով 2-րդ եւ 3-րդ տեղերը գրաված Էջմիածնի «Լոգիկոնին» ու Գրոսմայստերական դպրոցի թիմին: Առաջնության մրցանակակիրներն իրավունք ստացան մասնակցելու եվրոպական գավաթի խաղարկությանը: