Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սեյրան Օհանյանի հարցաքննության համար կա նշանակված օր և ժամ». Դավիթ Անանյան

Հասարակություն
davit-ananyan

Հունիսի 12-ին ուղարկված ծանուցումը միգուցե հունիսի 13-ին չի հասել Սեյրան Օհանյանին։ Այսօր Կառավարության նիստից առաջ լրագրողներին ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։ «Ծանուցումը պրն. Օհանյանին ուղարկվել է հունիս 12-ին, հունիս 13-ին նա հայտարարել է, որ ծանուցում  դեռ չի ստացել: Պարոն Օհանյանը կանչվել է հարցաքննության, կա նշանակված օր և ժամ։ Կոնկրետ քրեական գործ կա, կոնկրետ կազմակերպության, նրանց հետ կապված կան բարձրաստիճան պաշտոնյաներ։ Քանի որ դա Սեյրան Օհանյանի պաշտոնավարման ժամանակ է եղել, նա կանչվում է հարցաքննության։ Դա սովորական գործառույթ է»,- ասաց Դավիթ Տոնոյանը։ Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունում 2014-2017թթ-ի ընթացքում գնումների և բանակաշինության ոլորտներում առկա չարաշահումների վերաբերյալ քրեական գործ է հարուցվել։ Նախաքննության ընթացքում խուզարկություն է կատարվել նաև ՀՀ ՊՆ բարձրաստիճան անձանց աշխատասենյակներում, հարցաքննվել են մի քանի տասնյակ անձինք: Հարցաքննության են կանչվել ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս ՊՆ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, այդ թվում նաև ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը: