Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պուտինը Նիկոլ Փաշինյանին ծանոթացրել է Ալիևի հետ (տեսանյութ)

Հասարակություն
Untitled3-4

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆբ ուղիղ եթերում գնահատել է Մոսկվա կատարած այցը, գնահատելով այն չափազանց հաջող: «Նախորդ անգամ ՌԴ նախագահի հետ հանդիպել էի մեկ ամիս առաջ Սոչիում, այս հանդիպումով ես կարող եմ ասել, որ ըստ էության ՀՀ ՌԴ հարաբերությունների հետագա զարգացման համար ոչ մի քաղաքական խոչընդոտ չկա և մնում է այդ պոտենցիալը իրացնել»: Փաշինյանը պատմեց մի փոքր դետալի մասին, որը տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կազմակերպած ընդունելության ժամանակ:Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծանոթացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: «Ֆուտբոլի խաղից հետո Ռուսաստանի Դաշնության նախագահը փոքրիկ ընդունելություն էր կազմակերպել ԱՊՀ երկրների ղեկավարների ֆորմատով, այնտեղ ներկա էր նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Եվ Ռուսաստանի նախագահը մեզ ծանոթացրեց: Մենք ծանոթացանք պարզապես, որեւէ ուրիշ խոսակցություն տեղի չունեցավ, որեւէ քննարկում, բովանդակային խոսակցություն տեղի չունեցավ»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը: