Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ պաշտոնյաները աջակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբին. ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունը

Կարևոր լուրեր Քաղաքականություն
osce

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիկտոնտին, Էնդրյու Շոֆերը  և  ԵԱՀԿ գործող նախագահի անձնական  ներկայացուցիչ  Անջեյ Կասպշիկը հանդիպել են Հայաստանի  արտաքին  գործերի  նախարար  Զոհրաբ Մնացականյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, պաշտպանության  նախարարար   Դավիթ  Տոնոյանի եւ նախագահ Արմեն Սարգսյանի հետ՝  հունիսի 12-14-ին Երեւան կատարած այցի ընթացքում:

Համանախագահներն ու հայ պաշտոնյաները վերանայել են բանակցությունների կարգավիճակն ու քննարկել են գործընթացն առաջ մղելու առաջիկա քայլերը՝ ներառյալ մոտ ապագայում նախարարների հանդիպումը։ Նրանք նաև մտքեր փոխանակեցին  հայ-ադրբեջանական սահմանին ու շփման գծում տիրող իրավիճակին՝ ընդգծելով կառուցողական միջավայրի պահպանման անհրաժեշտությունը։

Համանախագահները վերահաստատեցին իրենց հանձնառությունը `օգնելու կողմերին հակամարտությանը խաղաղ լուծում գտնել՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնական սկզբունքների հիման վրա՝ ներառյալ ուժի չկիրառումը կամ ուժի սպառնալիքը, տարածքային ամբողջականությունը և հավասարությունը ու ժողովուրդների ինքնորոշումը։

Հայաստանի պաշտոնյաները իրենց աջակցությունն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի և անձնական ներկայացուցիչի աշխատանքին և իրենց պատրաստակամությունն են հայտնել համանախագահների հովանու ներքո արդյունավետ աշխատանքը շարունակելու մասին: