Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սասնա ծռերից Արթուր Սողոմոնյանն ազատ արձակվեց

Հասարակություն
sasna-crer-hanrayin

 Քիչ առաջ «Սասնա ծռեր»-ի գործով դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշեց կալանքից ազատել խմբի անդամ Արթուր Սողոմոնյանին: Նրա պաշտպան Մուշեղ Շուշանյանը դատարանին միջնորդել էր վերացնել կամ փոխել խափանման միջոց կալանքը եւ այն փոխարինել ստորագրությամբ։ Մուշեղ Շուշանյանը դատարանին միջնորդել էր գրավ չկիրառել, քանի որ Արթուր Սողոմոնյանը վճարելու հնարավորություն չունի: «Պաշտպանյալս էր տան միակ աշխատուժը, նրա հետ միասին ապրում են քույրն ու մայրը։ Արթուր Սողոմոնյանն ունի առողջական խնդիրներ, մոտ 11 ամիս գտնվել է «Դատապարտյալների հիվանդանոց»-ում, ուստի նրան անհրաժեշտ է բուժում»,- նշեց պաշտպանը: Մուշեղ Շուշանյանը միաժամանակ ավելացրել է, որ ողջ դատավարության ընթացքում պաշտպանյալը դրսեւորել է պատշաճ վարքագիծ։