Ուղիղ. Լեւոն Արոնյան – Սերգեյ  Կարյակին. պայքար մեդալների համար

Բելգիայում ընթացող Grand Chess Tour-ի արագ շախմատի մրցաշարում այսօր կկայանան վերջին երեք տուրերը:

Մեր առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը 7-րդ տուրում սպիտակներով կհանդիպի ռուսաստանցի գրոսմայստեր Սերգեյ Կարյակինի հետ:

Վեց տուրից հետո Լեւոն Արոնյանը 8 միավորով զբաղեցնում է 2-րդ տեղը, իսկ Սերգեյ Կարյակինը 7 միավորով 3-րդ հորիզոնականում է:

Լեւոն Արոնյան – Սերգեյ  Կարյակին պարտիան կմեկնարկի Երեւանի ժամանակով ժամը 16:00-ին: Շախմատասերները այն կարող են դիտել մեր կայքէջում:

Հիշեցնենք, որ արագ շախմատի մրցաշարում հաղթանակի համար տրվում է 2, ոչ-ոքիի համար՝ 1 միավոր: