Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նա մեզ ստիպում է ընդունել իր տկլոր լինելը. գիտնականները՝ Սմբատ Գոգյանի մասին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
boh

Քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Անահիտ Տոնոյանը պնդում է, որ Լիլիթ Արզումանյանին «Բարձրագույն որակավորման հանձնաժողով»-ից (ԲՈՀ ) հեռացնելը ցնցել է գիտնականներին: «Նա վերին աստիճանի ազնիվ է եւ մարդկային: Նա կոռուպցիայից հեռու է, նվիրյալ»,-ասաց Անահիտ Տոնոյանը: Ըստ Անահիտ Տոնոյանի՝ ԲՈՀ-ի նոր նախագահ Սմբատ Գոգյանը  «գուցե չափազանց տաղանդավոր» երիտասարդ է, սակայն վերջինիս նշանակումը նա խնդրահարույց է համարում։ «Գուցե շատ տաղանդավոր է, բայց փորձ չունի, լավ կլիներ, որ որոշ ժամանակ Լիլիթ Արզումանյանի ձեռքի տակ աշխատեր: Եթե իրեն պետք է նշանակեին, լավ կլիներ, որ իր նկարները նախապես մաքրեր: Հիմա եթե ես նատուրալիստ եմ եւ գտնում եմ, որ պետք է տկլոր ման գալ, այդպե՞ս պետք է ման գամ եւ բոլորին պարտադրեմ ընդունե՞լ ինձ: Այդ երիտասարդի նկարները խոսում են այն մասին, որ նա հարգանք չունի: Չէր կարելի նման մի մարդու դնել: Եթե էքսցենտրիկ է, թող դերասան դառնա, նրա նշանակմամբ վիրավորել են գիտնականներին: Դա ինձ դուր չի եկել, նշանակումն անտակտ քայլ էր: Մենք՝ գիտնականներս կոնսերվատիվ ենք, չենք կարող մեր գործերը տալ հաստատելու մի մարդու, որը տկլոր նկարվում է տղամարդու հետ: Նա մեզ ստիպում է ընդունել իր տկլոր լինելը: Ես չեմ ընդունում նման բաներ, չէ՞ որ կա հոգեբանական տարրական կուլտուրա»,-նշեց Անահիտ Տոնոյանը: Հոգեբան Սամվել Խուդոյանն ևս նշում է, որ եթե ԲՈՀ-ի նորանշանակ ղեկավարը տաղանդավոր գիտնական է, ուրեմն նրան «փչացնում» են վարչական աշխատանք տալով: «Ինչի՞ն է պետք այդ պաշտոնը։ Մաթեմատիկոս է, իր տաղանդը կկորչի վարչական աշխատանքում»։ Ըստ հոգեբանի՝ խնդիրն իհարկե նկարները չեն, այլ փորձառությունը։ Նա կարծում է, որ նորանշանակ Սմբատ Գոգյանը պետք է ԲՈՀ-ի նախկին նախագահ Լիլիթ Արզումանյանի հետ աշխատեր, այնուհետև նշանակվեր նախագահ։ Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի 11-ի որոշմամբ Սմբատ Գոգյանը նշանակվել է Բարձրագույն որակավորման հանձնաժողովի ( ԲՈՀ) նախագահ։ Այդ մասին ԲՈՀ-ի արդեն նախկին նախագահ Լիլիթ Արզումանյանը  պատահաբար է տեղեկացել՝ իր փոխարեն այլ մարդու նշանակված լինելու մասին: