Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նախարարը թող մեր խնդրին լուծում տա». Ստանիսլավսկու թատրոնում լարված վիճակ է (տեսանյութ)

Հասարակություն
tatron

Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում գեղարվեստական ղեկավարի թեկնածուի  շուրջ վեճերը չեն հանդարտվում։ Դերասանները դժգոհ են, որ թեկնածուն նախկին ղեկավարի դուստր Նորա Գրիգորյանն է։ Թատրոնի դերասան Ռոբերտ Հակոբյանը ևս առաջադրել է իր թեկնածությունը, որպեսզի Նորա Գրիգորյանը չընտրվի։  Վերջինս լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ թատրոնի կոլեկտիվի մեծամասնությունը չի ցանկանում տեսնել Նորա Գրիգորյանին այդ պաշտոնում: Ռոբերտ Հակոբյանի խոսքերով, այդ պաշտոնն ընտրովի չէ, այլ նշանակումով է։ Դերասանը ցանականում է, որ ներկայիս մշակույթի նախարար  Լիլիթ Մակունցը գա և հանդիպի թետրոնի անձնակազմի հետ՝ խնդրին լուծում տալու համար: «Նախարարը դեռ մեզ հետ չի հանդիպել, իմ միակ խնդրանքն է նախարարին, որ գա թատրոն և հանդիպի խմբի հետ: Գեղարվեստական ղեկավարի հարցը դեռ չի լուծվում: Թող նախարարը գա և խոսենք: Մենք պետք է ներկայացնենք, թե ինչ պրոբլեմներ կան թատրոնում»,- նշեց Ռոբերտ Հակոբյանը: Ըստ Ռոբերտ Հակոբյանի՝ առանց գեղարվեստական ղեկավարի թատրոնը չի կարող նորմալ ներկայացումներ բեմադրել։ «Այս պահին  թատրոնը՝ կարող ենք ասել, որ առանց ղեկ է մնացել»,- ասաց դերասանը։ Նա նաև ավելացրեց, որ Նորա Գրիգորյանը հինգ տարի է թատրոնում ներկայացումներ է բեմադրել, սակայն դրանք անհաջող են եղել։  «Մինչ այս Նորա Գրիգորյանը օգտվել է իր դիրքից և իր համար ամենաթողություն է եղել: Նա ինչ ուզել, երբ ուզել՝ բեմադրել է, սակայն նշեմ, որ դրանք այնքան էլ հաջողված ներկայացումներ չեն»,- ասում է դերասան Ռոբերտ Հակոբյանը։ Նշվեց, որ  Նորա Հակոբյանը վայելում էր նախկին առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանավորչությունը։ «Եթե հեղափոխությունը և իշխանափոխությունը չլիներ, ապա Նորա Գրիգորյանը արդեն նստած կլիներ գեղարվեստական ղեկավարի պաշտոնում, քանի որ նրան աջակցում էր Ռիտա Սարգսյանը»։ Բանախոսը շեշտում է, որ թատրոններում «կլանային» համակարգ է և պաշտոնները ժառանգաբար են փոխանցվում։ Նշենք նաև, որ նախկին մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը ամիսներ առաջ նշել էր, որ թատրոնի գեղարվեստական ղեկավարի ընտրության հարցը դեռևս կարելի է հետաձգել: Սակայն Ռոբերտ Հակոբյանի պնդմամբ` այս կերպ թատրոնի ղեկը լքված է մնացել: