Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սասնա ծռեր» խմբի եւս մեկ անդամ ազատ արձակվեց (տեսանյութ)

Քաղաքականություն
artur

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում դատավոր Արտուշ Գաբրիելյանն այսօր որոշեց փոխել «Սասնա ծռեր» խմբի անդամ Արթուր Մելքոնյանի խափանման միջոցը։   Նրա պաշտպան  Մուշեղ Շուշանյանը միջնորդել էր որպես խափանման միջոց ընտրել քաղաքից  չբացակայելու մասին ստորագրությունը։  Նա նաեւ հիշեցրել էր, որ Արթուր Մելքոնյանն  իր խնամքին ունի երեք երեխա,  ընտանիքն ապրում է մոր ստացած թոշակով: Արթուր Մելքոնյանին մեղադրվում է պատանդ վերցնելու եւ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու  կամ կրելու համար։