Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռոբերտ Արզումանյանը ելույթը կշարունակի «Արցախում»

Սպորտ
a1arzumanjan-1-2

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտ Արզումանյանը պայմանագիր է կնքել Հայաստանի բարձրագույն խմբի նորեկ Երեւանի «Արցախի» հետ: Այդ մասին հայտնում է ֆուտբոլային ակումբի ֆեյբուքյան էջը: Ռոբերտ Արզումանյանը նախկինում հանդես է եկել «Փյունիկում», ղազախական «Ակտոբեում» եւ «Շախտյորում», լեհական «Յագելոնիայում», ռուսական «ԼՈւՉ-Էներգիայում» եւ «Ամկարում», դանիական «Ռանդերսում»: Նա Հայաստանի հավաքականում անցկացրել է 72 հանդիպում եւ խփել 5 գոլ: