Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այսօր կմեկնարկի ֆուտբոլի աշխարհի 21-րդ առաջնությունը

Սպորտ
a1world-cup-14.06.

Այսօր Ռուսաստան - Սաուդյան Արաբիա խաղով կմեկնարկի ֆուտբոլի աշխարհի թվով 21-րդ առաջնությունը: Այն կանցկացվի Ռուսաստանի 11 քաղաքների 12 մարզադաշտերում: Մասնակից 32 հավաքականները նախապես բաժանվել են 8 խմբի: Դրանցում առաջին երկու տեղերը գրաված թիմերը կմտնեն փլեյ-օֆֆ, որտեղ արդեն կգործի օլիմպիական մրցակարգ, այսինքն՝ պարտվողը կլքի առաջնությունը: Ավանդույթի համաձայն, առաջնության բացման խաղում հանդես է գալիս տանտերերի հավաքականը, տվյալ դեպքում Ռուսաստանի ընտրանին: Վերջինս, չնայած մասնակից թիմերի մեջ ամենացածր վարկանիշն ունի, սակայն մասնագետների կարծիքով հանդիսանում է այսօրվա հանդիպման ընդգծված ֆավորիտը: Բուքմեյքերային գրասենյակները ռուսների հաղթանակը գնահատել են 1,46 գործակցով: Սաուդյան Արաբիայի հաղթելու հնարավորությունները մոտ 7 անգամ նվազ են՝ 9,70: Ֆուտբոլի աշխարհի առաջնությունների պատմության մեջ դաշտի տերերը առայժմ չեն պարտվել բացման հանդիպումներում. նրանք 6 անգամ հաղթել են, իսկ երեք դեպքում ոչ-ոքի են խաղացել: Հավելենք, որ Ռուսաստանի եւ Սաուդյան Արաբիայի հավաքականները նախկինում իրար հետ հանդիպել են միայն մեկ անգամ: 1993 թվականի կայացած ընկերական խաղում 4:2 հաշվով հաղթել են ասիացի ֆուտբոլիստները: Ռուսաստան - Սաուդյան Արաբիա խաղը տեղի կունենա Մոսկվայի վերակառուցված «Լուժնիկի» մարզադաշտում: Այն կսկսի Երեւանի ժամանակով ժամը 19:00-ին: