Ազգային Ժողովի նիստը դեռ չսկսված՝ ավարտվեց (տեսանյութ)

Այսօր Ազգային ժողովի նիստը դեռ չսկսված՝ ավարտվեց։ Քվեարկության դրվեց Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին ԱԺ որոշման նախագիծը։

Կողմ քվերակեցին պատգամավորներից 64-ը, դեմ՝ 23-ը։

Որոշումն ընդունվեց։

Արա Բաբլոյանը քվեարկությունից հետո հայտարարեց, որ նիստի օրակարգային հարցերը սպառվել են: 

ԱԺ նախագահը պատգամավորներին ԱԺ արտահերթ նիստի հրավիրեց հունիսի 19-ին։