Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» ձեւափոխում է կազմը

Սպորտ
a1alashkert-13.06.

  Մրցաշրջանի ավարտից հետո «Ալաշկերտի» կազմում փոփոխություններ են տեղի ունեցել:   Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, երկկողմանի համաձայնությամբ խզվել են պայմանագրերը դարպասապահ Արսեն Բեգլարյանի, կիսապաշտպաններ Խորեն Վերանյանի, Դավիթ Մանոյանի, հարձակվողներ Մարկո Յորդանի, Սանի Օմորեջիի հետ: Վարձակալական ժամկետի ավարտից հետո Ռուսաստան են վերադարձել Ռուստամ Վազիտդինովը, Սերգեյ Սերչենկովը եւ Ալեքսանդր Շչերբակովը:   Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ալաշկերտն» արդեն երկու ձեռքբերում է կատարել: Թիմի կազմը համալրել են դարպասապահ Հենրի Ավագյանը եւ կիսապաշտպան Սարգիս Շահինյանը: