Լեւոն Արոնյանը Grand Chess Tour-ում ընթանում է 2-րդ տեղում

Լյովեն քաղաքում ընթացող Grand Chess Tour-ի առաջին փուլում այսօր կայացան արագ շախմատի 4-6-րդ տուրի պարտիաները:

 

Մեր շախմատիստ Լեւոն Արոնյանը նախ ոչ-ոքի խաղաց Շահրիյար Մամեդյարովի հետ, ապա առավելության հասավ Անիշ Գիրիի նկատմամբ, իսկ 6-րդ տուրում հաշտություն կնքեց Ոեւսլի Սոյի հետ:

 

Այդպիսով, Լեւոն Արոնյանը վաստակեց 8 միավոր եւ այժմ ընթանում է 2-րդ տեղում: Մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել Ուեսլի Սոն, որը վաստակել է 10 միավոր (այս մրցաշարում հաղթանակի համար տրվում է 2, իսկ ոչ-ոքիի համար՝ 1 միավոր):

 

Վաղը կկայանան 7-9-րդ տուրի հանդիպումները: Լեւոն Արոնյանի հաջորդ երեք մրցակիցներն են ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը, ամերիկացի Ֆաբիանո Կարուանան եւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե Լագրավը: