Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Շահրիյար Մամեդյարովի հետ

Grand Chess Tour-ի արագ շախմատի մրցաշարի 4-րդ տուրում Հայաստանի շախմատիստ Լեւոն Արոնյանը սպիտակներով հանդիպեց ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի հետ:

Պարտիայի սկիզբը չնայած անցավ մեր գրոսմայստերի դիրքային առավելությամբ, սակայն վերջնախաղում նա սխալվեց եւ մրցակցին թույլ տվեց հավասարեցնել խաղը: Արդյունքում, 63-րդ քայլից հետո կողմերը հաշտություն կնքեցին:

Այժմ Լեւոն Արոնյանը սւերով հանդիպելու է հոլանդացի Անիշ Գիրիի հետ: Այդ պարտիան շախմատասերները նույնպես կարող են դիտել մեր կայքէջում: