Ազատամարտիկների դաշինքի պատասխանը

Ի Պատասխան 12 06 2018 թ Ա1+ կայքում հրապարակված ԵԿՄ փոխնախագահ Ղ. Ուլիխանյանի հարցազրույցի

Նախ շնորհակալություն Ղուկաս Ուլիխանյանին, որ վերջապես բացահայտեց Մարտի մեկի սպանդի հրամանը տվողին: Կարծում ենք, որ իրավապահ մարմիրնները սա կընդունեն որպես հայտարարություն հանցագործության մասին:

Ամենևին նպատակ չունենալով անպտուղ բանավեճի մեջ մտնել Մանվելի կողքին մնացած մի քանի մանր -մունր չինովնիկների հետ, պարզապես մի վերջին անգամ արձանագրում ենք. Մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ ԵԿՄ առաքելությունը ժողովրդի կողքին կանգնելն էր, ոչ թե ժողովրդի վրա կրակել-չկրակելու երկընտրանքից տառապելը:

Վերջին տասը տարիների ընթացքում ԵԿՄ ղեկավարությունը մշտապես եղել է նախորդ վարչախմբի կցորդը, և անխտիր բոլոր ընտրություններում համակարգված կերպով ընտրակաշառքներ բաժանելու և մարդկանց ահաբեկելու հիմնական գործիքներից մեկը, մինչդեռ Ազատամարտիկների Դաշինքը սատարել է ժողովրդի իրական շահերն արտահայտող բոլոր ուժերին, ինչի պատճառով իշխանությունների կողմից մշտապես հալածվել է:

 

 

                                                                                                                Ազատամարտիկների դաշինք