Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

4 անձ կալանավորվել է բողոքի ակցիայի մասնակից անչափահասներին ծեծելու համար

Պաշտոնական
cec

ՀՀ Քննչական կոմիտեի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը ֆբ-յան իր էջում գրառում է արել. «Էրեբունու վարչական շրջանի տարածքում բողոքի ակցիայի մասնակից անչափահասների նկատմամբ ապրիլի 20-ին կիրառված բռնության դեպքի առթիվ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով նախաքննությունն ավարտվել է։ Մեղադրանք է առաջադրվել 4 անձի,Ս.Հակոբյանին ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, Գ.Ազարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով, Ս.Բաղդասարյանին և Վ.Մխիթարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին»: