Հաշվարկվել է 27 մլն․ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ս.թ. հունիսիի 4-ից 8-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, ինչպես նաև Տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթների քննության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել է 12 իրավախախտում, 3-ի վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 160.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

Վերոնշյալ ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտման հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է՝ 27.338.700 ՀՀ դրամ:  
     

   Մասնավորապես`  

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 9 դեպք: 

 Քննված վարչական վարույթներով հաշվարկվել է 27.288.700 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝

 ՀՀ Լոռու մարզ՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (834 սոճենի) հաշվարկվել է 22.689.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

ՀՀ Տավուշի մարզ՝ ապօրինի ծառահատման 3 դեպքով (15 բոխի, 5 հաճարենի, 1 թխկի, 16 կաղնի) հաշվարկվել է 2.848.500 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (5.2 խմ)՝ 187.200 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

      ՀՀ Կոտայքի մարզ՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (1 ցցաչոր բարդի) հաշվարկվել է 33.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

ՀՀ Գեղարքունիքի մարզ՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով (10 ծառ) հաշվարկվել է 1.495.000 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով՝ 36.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

 

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

 Արձանագրվել է իրավախախտման 1 դեպք:

 ՀՀ Գեղարքունիքի մարզ` 1 դեպքով առգրավվել է սիգ տեսակի 50 հատ (11 կգ) ձուկ, որը հանձնվել է Սևան քաղաքի Գալիք մանկապարտեզին։

 

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման,

 հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

 Արձանագրվել է իրավախախատման 1 դեպք։

 ՀՀ Շիրակ մարզ՝ հողի ապօրինի տեղափոխման 1 դեպքով հաշվարկվել է 50.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 30.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

 Ընդերքի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախատման 1 դեպք։

 ՀՀ Գեղարքունիքի մարզ` 1 դեպքով նշանակվել է 80.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։