Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սեֆիլյանը դուրս կգա կալանավայրից գրավը վճարելուց հետո. մյուսներն ազատ են արդեն (տեսանյութ)

Քաղաքականություն
zhirayr

«Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների» գործը լսող Վերաքննիչ քրեական դատարանի կազմը  խորհրդակցական սենյակից դուրս եկավ եւ հրապարակեց  որոշումը։ Փոխվեցին  բոլոր ամբաստանյալների խափանման միջոցը։ Բացի Ժիրայր Սեֆիլյանից, բոլորի դեպքում կիրառվեց  ստորագրությամբ չհեռանալը: Ժիրայր Սեֆիլյանը,  հաշվի առնելով պատգամավորների անձնական երաշխավորագրերը,  կազատվի  կալանքից ,երբ վճարվի  գրավ։  Բոլորը դատարանի դահլիճից ազատ արձակվեցին, բացի Ժիրայր Սեֆիլյանից։ Նրանց համակիրները  դիմավորում են երգ-եևաժշտությամբ։ Այսօրվա որոշմամբ  պաշտպանների բողոքները բավարարվեցին մասնակի։ Կալանքի որոշումը փոխելով հանդերձ՝  Վերաքննիչ  դատարսնը Հրայր Թոփչյանին, Գալուստ Գրիգորյանին, Ներսես Պողոսյանին, Սասունիկ Կիրակոսյանին դատապարտեց 2 տարի ազատազրկման,Գևորգ Սաֆարյանը՝ 2 տարի 6 ամսով , Ժիրայր Սեֆիլյանը՝ 5 տարի 6 ամսով ։ Հիշեցնենք՝ մարտի 20-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝   Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը մեղավոր ճանաչվել և դատապարտվեցլ էր  10 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկման, իսկ Գևորգ Սաֆարյանը 5 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկման: Գործով մյուս ամբաստանյալներից Ներսես Պողոսյանը դատապարտվել էր  3 տարի 6 ամիս, Գալուստ Գրիգորյանը՝ 3 տարի, Հրայր Թոփչյանը՝ 3 տարի, Սասունիկ Կիրակոսյանը՝ 3 տարի 6 ամիս, Հովհաննես Պետրոսյանը՝ 2 տարի ժամկետով ազատազրկման: Բոլոր ամբաստանյալների խափանման միջոց կալաքը   փոխելու համար անձնական երաշխավորագրեր են ներկայացրել «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների պատգամավորները