Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խուլեն Լոպետեգին պաշտոնանկ արվեց

Սպորտ
sport-ispania-1

Ֆուտբոլի Իսպանիայի ֆեդերացիան աշխարհի առաջնության մեկնարկից մեկ օր առաջ պաշտոնանկ է արել ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգիին: Այդ մասին քիչ առաջ հայտարարեց ֆեդերացիայի նախագահ Լուիս Ռուբիալեսը: «Մենք ստիպված էինք խզել Լոպետեգեի հետ կնքած պայմանագիրը: Նրան ցանկանում եմ նորանոր հաջողություններ: Այն, ինչի կհասնի հավաքականը առաջնությունում, կլինի նրա աշխատանքի արդյունքը», - լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է նա: Ինչպես նշում են իսպանական լրատվամիջոցները, Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությանը զայրացրել է այն, որ Խուլեն Լոպետեգին նախնապես համաձայնության է եկել Մադրիդի «Ռեալի» հետ եւ աշխարհի առաջնության ավարտից հետո գլխավորելու է այդ թիմը: Ի դեպ, լրատվամիջոցները նշում են, որ այդ հարցում բարեխոսել է մադրիդցիների ավագ Սերխիո Ռամոսը: Վերջինս նաեւ փորձել է Լուիս Ռուբիալեսին համոզել, որպեսզի նա չդիմի կտրուկ քայլերի եւ Լոպետեգեին թողնի աշխատել հավաքականում մինչեւ աշխարհի առաջնության ավարտը: