Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վայոց ձորում մեքենան գետն է ընկել. Հունգարիայի քաղաքացիներ են տուժել

Պաշտոնական
1493378426_vtar

Հունիսի 13-ին, ժամը 11:22-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքից դեպի Սիսիան տանող ավտոճանապարհին «Օpel zafira» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի Մ-2 ավտոճանապարհի 149-րդ կմ-ին «Օpel zafira» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Լասլո Բորբելի, ծնված 1942թ, ուղևորները՝ Հունգարիայի քաղաքացիներ՝ Տամազ Ունգվարի (1965թ.), Ցրենոցի Նադի Յուդիթ (1966թ.)) գլորվել է գետը (մոտ 7մ): Փրկարարներն ուղևորներին տեղափոխել են հրշեջ-փրկարարական ջոկատ, որտեղ Վայքի շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են նրանց համապատասխան բուժօգնություն: