Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Լուսավոր Հայաստանը» ցանկացած նախարարի պաշտոնի համար ռեսուրս ունի (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled2-3

«Մենք չէինք ուզենա, որ տիկին Թանդիլյանը հրաժարական տար, մենք չէինք ուզենա, որ տիկին Թանդիլյանը դուրս գար կուսակցությունից»,-այսօր ԱԺ-ում անդրադառնալով Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հրաժարականին, նշեց «ԵԼՔ» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը: Մանե Թանդիլյանը հրաժարականի դիմում ներկայացրեց երեկ կառավարության՝ Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը հուլիսի մեկից ուժի մեջ մտնելու որոշումից հետո:  Թանդիլյանը ցանկանում էր պարտադիր բաղադրիչի ամբողջական ներդնումը 1 տարով հետաձգել և հանրային քննարկումների միջոցով համակարգը փոփոխել՝ շահառուների համար գրավիչ տարբեր լուծումներ տալ՝ առանցքում ունենալով ազատ կամահայտնության սկզբունքը։ Մանե Թանդիլյանն իր հայտարարության մեջ նշել էր, որ դուրս է գալիս նաեւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից: «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Մարուքյանը կարծում է, որ  որեւէ մեկի որոշմանը պետք չէ բռնանալ. «Եթե վարչապետը ընդունի դիմումը, մենք կներկայացնենք մեկ այլ թեկնածուի, մենք կուսակցությունում ունենք մարդկային  ռեսուրս եւ ցանկացած նախարարի պաշտոնի համար կարող ենք թեկնածու ներկայացնել: Եթե չի ստորագրի դիմումը՝ Մանե Թանդիլյանը կշարունակի պաշտոնավարել: Մեկ տարով պարտադիր բաղադրիչի հետաձգումը նաեւ  մեր կուսակցության դիրքորոշումն է եղել, բայց կառավարությունը որոշեց չհետաձգել: Այս պահին քայլ առաջ համակարգ է ուժի մեջ մտնել, կարող էր հետաձգվել, բայց կառավարության ընդհանուր դիրքորոշումը եղել է, որ չի հետաձգվելու:  Ես կարծում եմ, որ այս համակարգի սահմանադրականության հարցը պետք է քննարկվի, եթե քննարկումներից հետո պարզ դարձավ, որ հակասահմանադրական է այս համակարգը, ապա կչեղարկվի: Երեկ Նիկոլ Փաշինյանը ասուլիսի ժամանակ, ասաց, որ եթե պարզվի, որ հակասահմանադրական է, ապա բոլորի գումարները ետ կտրվեն»: