Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փաշինյանը ճիշտ էր, կեցցե Մանեն. «Այլընտրանքային նախագծեր խումբ»

Քաղաքականություն
aylyntranqayin

Կառավարության հայտնի նիստը, որտեղ քննարկվում էր Պարտադիր կուտակային համակագին վերաբերող հարցը, Հայաստանի քաղաքական մշակույթում նոր էջ է բացել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտրությունը հետևյալն էր՝  գնալ ոչպոպուլյար, բայց պետության շահի տեսակետից ճիշտ ճանապարհով, կամ գնալ լայն զանգվածներին հաճելի, բայց՝ պետական շահը վտանգող սցենարով։ Փաշինյանն ընտրեց առաջին տարբերակը, և իր այսօրվա բարձր հանրային աջակցությունն օգտագործեց դժվար, ցավոտ, բայց ճիշտ քայլի համար։ Սոցապ նախարար Մանե Թանդիլյանը ավելի վաղ արտահայտվել էր լուծման այլ տարբերակի օգտին։ Այն է՝ մեկ տարով հետաձգել հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող դրույթը։ Մենք կարծում ենք, որ ցավոտ և դժվար որոշումների հետաձգումների մոտեցումը ճիշտ չէ։ Դա կստեղծի նախադեպ՝ մյուս դժվար հարցերի պարագայում ևս լուծումները անորոշ ապագային թողնելու համար։ Հանրային աջակցություն ունեցող կառավարությունները նման ճանապարհով չպետք է գնան։ Կառավարության որոշումից հետո Մանե Թանդիլյանի հրաժարականը  մենք համարում ենք քաղաքական արժանապատվության և քաղաքացիական ճիշտ քայլ։ Սկզբունքային տարաձայնությունների դեպքում հրաժարականները ուղղված են քաղաքական համակարգի առողջացմանը, պետության ժողովրդավարության մակարադակի բարձրացմանը։ Սա քայլ էր, որն  ուղղված էր մեր երկրում տեսակետի և կարծիքի ինստիտուտի վերականգնմանը։ Երբեք որևէ հրաժարականից չպետք է վախենալ։ Հնչող տեսակետները, թե սա կբերի կառավարական ճգնաժամի՝ բացարձակ հիմնազուրկ են։ Պետության և հասարակության  համար շատ վելի վտանգավոր է տասնամյակներով ձևավորված ավանդույթը, երբ կառավարության անդամները բազմաթիվ տապալումներից ու անօրինականություններից հետո կառչած էին մնում իրենց պաշտոններից։   «Այլընտրանքային նախագծեր խումբ»