Պարտադիր կուտակայինը 12-15 մլրդ դրամով կավելացնի պետբյուջեի ծախսերը

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ընդդիմախոսների մոտ  անվստահություն կա թե կառավարության, թե միջազգային կառավարիչների: Պետական Եկամուտների Կոմիտեի անդամ Վահագն Համբարձումյանը:

Հուլիսի մեկից 1974թ. հետո ծնված  բոլոր վարձու աշխատողները կմիանան այս համակարգին: Մինչ հուլիսի մեկը պարտադիր բաղադրիչից օգտվում էին շուրջ 207 հազար վարձու աշխատողներ, մոտ մեկ ամսից  նրանց կմիանա մոտ 80 հազար աշխատող:

«Մինչեւ հուլիսի մեկը վճարողներն էլ ներառյալ հուլիսի մեկից կսկսեն վճարել ավելի քիչ: Մինչ այս՝ նախագծով վարձու աշխատողների մի մասը  իր աշխատավարձից պարտադիր վճարում էր 5 տոկոս, մյուս հինգ տոկոսը վճարում էր պետությունը: Այս նախագծով կառավարությունը գնաց փոխզիջման. աշխատողը կվճարի 2,5 տոկոս, իսկ պետությունը՝ 7,5 տոկոս»,-ասաց ՊԵԿ անդամը:

Իսկ պետությունն ու՞մ գումարներով է վճարելու այդ 7,5 տոկոսը, արդյո՞ք Պետբյուջեում այդքան գումար կա, Վահագն Համբարձումայնին եւս անհանգստացնում են այս հարցերը. «Եթե այլ պետություն պետք է վճարի՝ շատ լավ, բայց չէ որ մեր նույն հարկատուներն են այդ գումարները վճարելու: Այնուամենայնիվ անձնական բեռի իջեցում լինելու է»:

Օրենքում, ըստ Համբարձումյանի հստակեցված չէ,  թե որքան ժամանակ է  տրվելու 2,5 տոկոս մեղմացնող դրույթը:

«Հստակեցված ժամկետներ չկան, նշված է մինչեւ եկամտային հարկի համարժեք կարգավորումներ նախատեսելը: Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կիրարկումը  տարեկան 12-15 մլրդ դրամով կավելացնի պետական բյուջեի ծախսերը»: