Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայտնի է ֆուտբոլի աշխարհի առաջնության երաժշտական գործիքը (տեսանյութ)

Սպորտ
a1futbol-muzika-13.06.

2018թ ֆուտբոլի աշխարհի առաջնության պաշտոնական երաժշտական գործիք է ճանաչվել փայտյա գդալները, որոնք հաճախ օգտագործում են ռուսական ազգային երգերի եւ պարերի ժամանակ:  Ռուսաստանի կառավարությունը մեծ գումար է հատկացրել գդալների արտադրության համար: Դրանք կոչվում են «Հաղթանակի տանող գդալներ»: Միաժամանակ թողարկվել են պլասմասե գդալներ, որպեսզի ֆուտբոլասերներն առանց վախենալու կարողանան սովորել նվագել դրանց վրա, քանի որ չեն կոտրվում: Փայտյա գդալներից բացի մրցույթին ներկայացվել էին նաեւ այնպիսի գործիքներ, ինչպիսիք են մարակասը եւ տրեսշչոտկան: Հիշեցնենք, որ 2018 թավականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կմեկնարկի հունիսի 14-ին, Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում, եւ կտեւի մինչեւ հուլիսի 15-ը: