86-ամյա կինը կդառնա ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակից

Սարանսկի 86-ամյա բնակչուհի Լիդիա Վոլկովան ընդգրկվել է կամավորականների խմբում եւ ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ իր խորհուրդներով կօգնի ֆուտբոլասերներին:

Ինչպես նշում են լրատվամիջոցները, նա 2017 թվականին կամավորական է եղել հոկեյի խաղերին: Լիդիա Վոլկովան աշխարհի առաջնության ժամանակ հիմնականում կաշխատի զբոսաշրջիկների եւ երկրպագուների համար նախատեսված լրատվական կենտրոնում: