Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սասնա Ծռեր» խմբավորման 10 անդամների գործով դատը հետաձգվեց

Հասարակություն
sasna-crer

Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Շենգավիթ նստավայրում շարունակվում է «Սասնա Ծռեր» խմբավորման 10 անդամների գործով նախաքննությունը: Գործով կողմերին ներկայացնելուց հետո դատավոր Մեսրոպ Մակյանը հայտնեց, որ փաստաբան Ազատ Շահբազյանը, այսուհետ ներգրավվում է որպես ամբաստանյալ Պավել Մանուկյանի պաշտպան: Պաշտպանական կողմը հանդես եկավ ամբաստանյալ Սեդրակ Նազարյանի կալանքը որպես խափանման միջոց փոխելու միջնորդությամբ` ներկայացնելով պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի և Միքայել Մելքումյանի անձնական երաշխավորագրերը: Դատավորը կալանքը փոխելու միջնորդությունը բավարարեց։  Ամբաստանյալ Սեդրակ Նազարյանը դատարանի դահլիճից ազատ արձակվեց։ Իսկ դատական նիստը հետաձգվեց ամբաստանյալ Արայիկ Խանդոյանի ինքնազգացողույթյան վատացման պատճառով։