Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

««Ա1+»-ին առանց մրցույթի եթեր պիտի տրամադրել» Արամ Սարգսյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Aram

Ազգային ժողովի հերթական նիստի ընթացքում, որտեղ քննարկվում է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2017թ. գործունեության մասին հաղորդումը,  «Ա1+» հեռուստաընկերության եթերազրկմանն անդրադարձավ նաև «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը. « «Ա1+»-ը միակ հեռուստաընկերությունն էր, որը եթերը հավասարաչափ էր բաժանում և քաղաքական գործիչները հնարավորություն ունեին իրենց տեսակետը հայտնել։ Այն ժամանակ հենց այդ հեռուստաընկերության շնորհիվ ընդդիմադիր գործիչների նկատմամբ բիրտ ուժ չէր կիրառվում»: Արամ Սարգսյանի խոսքով, հեռուստաընկերությանը լիցենզիայից զրկելով, պետությունը հարվածեց բոլոր լրատվամիջոցներին, դա հրահանգ էր, որ ընդդիմությանը եթեր տալ չի կարելի. Արամ Սարգսյանը ընդգծեց, որ  այսօր այն գումարները, որոնք մեր հարկատուների գրպանից գնում է Հանրային հեռուստատեսությանը, նաեւ այն կառույցին, որը կարգավորում է հեռուստաեթերը, դրանից մաս պետք է տրամադրվի «Ա1+»-ին կորցրած վնասների համար եւ առանց մրցույթի նրան պետք է եթեր տրվի. «Սա նաեւ քաղաքական խնդիր է: Սա Հայաստանի մամուլի կայացման կարեւոր հարցերից մեկն է»,-ընդգծեց Արամ Սարգսյանը: