Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԺ քառօրյա նիստը ուղիղ հեռարձակմամբ (տեսանյութ)

Քաղաքականություն
azgayin-joxov-1

ԱԺ-ում հերթական նիստերի քառօրյան է: Օրակարգում քննարկվող հարցերից է Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: Հիշեցնենք, որ նախօրեին պատգամավորները հասցրեցին քննարկել օրակարգում ընդգրկված 16 հարցերից 15-ը: ԱԺ-ն կքննարկի նաև «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2017 թվականի գործունեության մասին» հաղորդումը: Նշենք, որ այսօր նախատեսվում է նաև Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի փակ ընտրություն: Առաջադրված թեկնածուն մեկն է՝ ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրված՝ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Ռեմիկի Դանիելյանը: Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ հունիսի 13-ին, քվեարկությամբ ընդունեց նախորդ օրը քննարկված բոլոր օրինագծերը: Մասնավորապես, առաջին ընթերցմամբ ընդունվեցին «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին,  Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին եւ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծերը: Երկրորդ ընթերցմամբ ընդունվեցին հետեւյալ օրինագծերը. - «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, - «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, - Հաշտարարության մասին, - «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, - Դատական դեպարտամենտում ծառայության մասին, - Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, - Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, - Տեղական հանրաքվեի մասին, - «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին: Վերջին երկու օրինագծերը նախատեսում են փոփոխություն սահմանադրական օրենքներում, հետեւաբար դրանք ընդունվել են ԱԺ պատգամավորների թվի 3/5-ով: