Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում է (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitlerտռd

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերի միջոցով պատասխանում է օգտատերերի հարցերին: Եկամտահարկը նվազեցնելու մասին հնչեցված հարցին ուղիղ եթերումՆիկոլ Փաշինյանը հետևյալ պատասխանը տվեց. «Մենք առաջիկայում պատրաստվում ենք նաև եկամտային հարկի իջեցմանը, այս պահի պլանով իրավիճակը կմնա նույնը, պարզապես կուտակային բաղադրիչի մեջ 5%-ը կդառնա 2,5%: Այս համակարգը կգործի, քանի դեռ եկամտահարկի տոկոսները չեն իջել այնքան, որ համեմատելի լինեն մեր ժողովրդի ստացած աշխատավարձերին: Երբ որ եկամտահարկը իջնի, կուտակայինի տոկոսները նորից կհասնեն 5%-ի: Այս պահին մեր նպատակը՝ եկամտահարկը իջեցնել, որ կուտակայինը նորից դառնա 5%: Եկամտահարկի փոփոխոխության հետ կապված հույս ունենք ստվերը կրճատել, որի արդյունքում կարձանագրվեն աշխատավարձերի իրական չափերը: Ունենք գլոբալ խնդիր՝ ստվերը կրճատելով պետական եկամուտները ավելացնել: Մեր երկրի առավելագույն պրոբլեմը «փող չկա»-ն է, ես համոզված եմ, որ փող կա, պարզապես այդ փողը պետք է դնել օրինական ռելսերի վրա, որ դա ծառայի Հայաստանի զարգացմանը»: