Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծանրամարտի Հայաստանի հավաքականների որակազրկումը հանվել է

Սպորտ
a1shtanga-12.06.

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան ժամանակից շուտ հանել է Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ծանրամարտի ֆեդերացիաների որակազրկումը, որը ավարտվելու էր այս տարվա հոկտեմբերին: Այդ մասին հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքէջը: Իսկ ահա Ռուսաստանի ֆեդերացիայի որակազրկումը մնացել է ուժի մեջ:   Այդպիսով, Հայաստանի ծանրամարտի հավաքականները կմասնակցեն հուլիսին Իտալիայում կայանալիք Եվրոպայի պատանիների առաջնությանը, Լեհաստանում տեղի ունենալիք Եվրոպայի 20-23 տարեկանների առաջնությանը եւ նոյեմբերին Աշգաբադում նախատեսված մեծահասակների աշխարհի առաջնությանը։