Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը առաջատար եռյակում է (տեսանյութ)

Սպորտ
a1chess-aronyan-12.06.

Բելգիայի Լյովեն քաղաքում այսօր մեկնարկել է Grand Chess Tour շախմատային մրցաշարի առաջին փուլը:   Արագ շախմատի մրցումների երեք տուրից հետո մրցաշարային աղյուսակը 5 միավորով գլխավորում է ամերիկացի Ուեսլի Սոն: Նրան հաջորդում են Լեւոն Արոնյանն ու Սերգեյ Կարյակինը, որոնք իրենց ակտիվում ունեն 4-ական միավոր:   Մեր շախմատիստն առաջին եւ երրորդ տուրերում հաշտություն կնքեց համապատասխանաբար Ալեքսանդր Գրիշչուկի եւ Վիշվանաթան Անանդի հետ, իսկ 2-րդում հաղթեց Հիկարու Նակամուրային:   Վաղը կկայանան 4-6-րդ տուրերի պարտիաները: Լեւոն Արոնյանը հաջորդաբար կմրցի Շահրիյար Մամեդյարովի, Անիշ Գիրիի եւ Ուեսլի Սոյի հետ:   Հավելենք, որ այս մրցաշարում հաղթանակի համար տրվում է 2, իսկ ոչ-ոքիի համար մեկ միավոր: