Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վանաձոր-Ալավերդի ճանապարհին տեղի է ունեցել փլուզում

Պաշտոնական
hratap15288177592kjk9431_VAG9582p

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական (Մ-6) ճանապարհի 11,8-րդ կմ-ում հունիսի 12-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, տեղի է ունեցել փլուզում, որի հետևանքով ճանապարհը միակողմանի փակվել է։ Ճանապարհի հիմնանորոգումն իրականացնող «Արարատճանշին» կազմակերպության աշխատակիցները փլուզված տարածքը արգելապատել են անվտանգության ժապավեններով և տեղում իրականացնում են վերականգնողական աշխատանքներ։ «Արարատճանշին»-ի գլխավոր ինժեներ Հրաչիկ Սարգսյանը տեղեկացրեց, որ չնայած այս պահին անհրաժեշտ աշխատանքներ են կատարվում, բայց կա նոր փլուզման վտանգ։ Նա նաև նշեց, որ տեղի ունեցածի պատճառը վերջին օրերի հորդառատ անձրևներն են, ինչի հետևանքով ավելի քան 70 տարի առաջ կառուցված հենապատը չի դիմացել։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն