Եկել ու չէին ուզում գնալ. իրարանցում «Ա1+»-ում (տեսանյութ)

 Ինչ է  փոխվում աշխատասենյակում, երբ միանգամից այնտեղ հայտնվում է 20 –ից ավելի երեխա։

«Կանա»  ամառային  դպրոցի սաները որոշել էին էքսկուրսիայի գալ «Ա1+» հեռուստաընկերություն։

Փոքրիկներից ամեն մեկն իր պատկերացումն ունի լրագրողի մասնագիտության մասին։

Մեծ մասը  լրագրող  դառնալ չի ուզում, բայց  շտապում է  խոսափողը  իր  ձեռքում պահել եւ հարցեր տալ ։  Իսկ երբ  պարզում են, որ իրենց  ընկերը  գործարար է  ուզում դառնալ, հարցերն ավելի շատ են։

«Ա1+»-ում երեխաներին ամենից շատ դուր էր եկել   մոնտաժի սենյակը։ Արագորեն աշխատանքի բաժանում էին արել եւ տեղավորվել։

Ի դեպ, ուսուցիչներին շատ դժվարությամբ  հաջողվեց  երեխաներին համոզել, որ արդեն ժամանակն է  էքսկուրսիան ավարտելու։

Իսկ նրանց գնալուց հետո «Ա1+»-ում մնաց այս  հրեշտակը։