Հայաստանում ստեղծվել է ազգային նոր հավաքական

Սպիտակում անցկացվել է հայկական կոխ ըմբշամարտի մեծահասակների Հայաստանի անդրանիկ առաջնությունը: Այդ մասին հայտնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:

Մրցաշարին մասնակցել են Երեւանի, Հայաստանի մարզերի եւ Արցախի Հանրապետության հավաքական թիմերի շուրջ 80 մարզիկներ:

Ըստ քաշային կարգերի, Հայաստանի չեմպիոն են դարձել Սուրեն Մելքոնյանը (55 կգ), Արթուր Մանուկյանը (60 կգ), Արտյոմ Ղազարյանը (66 կգ), Սամվել Սարգսյանը (73 կգ), Դավիթ Գրիգորյանը (81 կգ), Էդիկ Պետրոսյանը (90 կգ), Միքայել Շահնազարյանը (100 կգ) եւ Արման Մանուկյանը (+100 կգ):

Առաջնության արդյունքներով ձեւավորված Հայաստանի հավաքականը մեր երկիրը կներկայացնի այս տարի անցկացվելիք ԱՊՀ երկրների ազգային մարզաձեւերի փառատոնում: