Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեխաները բողոքում են դպրոցների սանիտարահիգենիկ վիճակից. ՄԻՊ (տեսանյութ)

Հասարակություն
MIP

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը երեխաների իրավունքների խախտման դեպքեր է բացահայտել: «Ունենք  լուրջ հարցեր ներառական կրթության հետ կապված: Առողջապահության ոլորտում չձեւակերպված վճարումների հարցը եւս առկա է՝ հաշմանդամություն ունեցող երեխաներին պետք է սպասարկեն անվճար, բայց մեծ մասի դեպքում գանձվել են գումարներ»,-ասում է Արման Թաթոյանը: Նա առաջարկում է ուսուցիչների կամ դպրոցի տնօրենների աշխատանքի ընդունվելու  կարգը փոփոխել: «Քննության հարցերը վերաբերում են իրավական ոլորտին, այդ հարցաշարերն արդյունավետ չեն, եւ հնարավորություն չեն տալիս պարզելու ուսուցչի մասնագիտական գիտելիքները»: Ուսումնական հաստատություններում ջեռուցման սեզոնը սկսվում է նոյեմբերի 15-ից: Մարդու իրավունքների պաշտպանի համար այդ պրակտիկան անհասկանալի է: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը մանկապարտեզներում եւ  դպրոցներում մոնիտորինգ է անցկացրել սանիտարահիգենիկ վիճակի հետ կապված: «Երեխաներն են այդ հարցը բարձրացրել՝ ջրի հարց, օճառի հարց կամ սանհանգույցի բաժանումը: Այդ ամենը ազդում է երեխայի կրթության իրավունքի վրա»: Պաշտպանը խնդիրների լուծումը տեսնում  է իրազեկման լայնածավալ աշխատանքների մեջ: «Պետական մարմիններն արդյունավետ միջոցներ չեն ձեռնարկվել: Հենց պետական մարմիններն ունեն իրազեկման կարիք, շատ հաճախ պաշտոնատար անձը տեղյակ չէ եւ այլ պատկերացումներ ունի»,-հավելեց Արման Թաթոյանը: Այս հարցերը ներառված են   «ՀՀ կողմից երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայով և կից արձանագրություններով սահմանված պարտականությունների կատարման վիճակի վերաբերյալ» զեկույցում, որը  պատրաստել է  ՄԻՊ գրասենյակը՝  ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ։