Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մարտի 1-ից հետո Մանվել Գրիգորյանը չէր բաժակ-բաժակի զարկում Քոչարյանի հետ». Ղուկաս Ուլիխանյան

Քաղաքականություն
Khukas-Ulixanyan

Ազատամարտիկների դաշինքը հայտարարել է, որ Մանվել Գրիգորյանին ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնից հեռացնելու շարժում է սկսում՝ կոնկրետ մեղադրանքներ հնչեցնելով վերջինի հասցեին:    ԵԿՄ վարչության փոխնախագահ Ղուկաս Ուլիխանյանը   պարզաբանումներ է տալիս - Պարո՛ն Ուլիխանյան, Ազատամարտիկների դաշինքը հայտարարում է, որ Երկրապահը 2008-ի մարտի 1-ին օգտագործվել է որպես բութ գործիք: Կարո՞ղ եք հակադարձել: - Թող իրենք բացատրեն, փաստարկեն, թե ինչպե՞ս է օգտագործվել Երկրապահը: Գուցե նրանք օգտագործվել են համարում այն, որ Երկրապահը դուրս չեկավ ժողովրդի դեմ, գուցե օգտագործվել համարում է այն, որ Մանվել Գրիգորյանը հրաժարվեց պաշտպանության փոխնախարարի պաշտոնից, բայց չենթարվեց ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատար Ռոբերտ Քոչարյանի ապօրինի հրահանգին եւ չմասնակցեց մարտի 1-ի սպանդին: Մանվել Գրիգորյանը հայտարարեց, որ Երեւանը պալիգոն չէ, Ֆիզուլին չէ, որ Երկրապահը, զենքը ձեռքին, կանգնի Երեւանում:  Այդ օրերին 14 բարձրաստիճան սպա հայտարարությամբ քննադատեցին Մանվել Գրիգորյանին, որպեսզի շարունակեն պաշտոնավարել ՊՆ-ում: Թե՞ Մելքոնյան Գագոն դժգոհ է, որ մարտի 1-ից հետո Մանվել Գրիգորյանը բաժակ-բաժակի չզարկեց Ռոբերտ Քոչարյանի հետ՝ ի տարբերություն նույն Մելքոնյանի: Երկրապահը հայրենանվեր առաքելություն է իրականացնում: Երկրապահն իր գործով է զբաղված՝ անկախ նրանից, թե ով է օրվա իշխանությունը, ով է ընդդիմությունը: Իսկ ի՞նչ է արել երբեւէ Ազատամարտիկների դաշինքը, բացի միտինգների մասնակցելուց: Ով հասել՝ այդ դաշինքին օգտագործել է: - Նաեւ դաշինքի հայտարարության մեջ ասվում է, որ Սպարապետի ողբերգական մահից հետո Մանվել Գրիգորյանը ԵԿՄ վարչության նախագահ ընտրվել է կեղծիքներով: Ինչպե՞ս կմեկնաբանեք - Դա անհեթեթ հայտարարություն է: Հայտնի փաստ է, որ ազատամարտի մասնակիցներս այլընտրանք չէինք տեսնում, թե ով կարող է փոխարինել Սպարապետին: մանվել Գրիգորյանի թեկնածությունը միակն էր: Այլ թեկնածու չի էլ առաջադրվել, ի՞նչ կեղծիքներ պետք է լինեին: - Որքանո՞վ է հավաստի  տեղեկատվությունը, որ  Մանվել Գրիգորյանը ԵԿՄ-ն վերածում է  5-րդ բրիգադ զորամիավորման՝ վանելով 5-րդի կազմում չեղած այլ ազատամարտիկների:

- Դա եւս բացարձակ սուտ է: Ես, օրինակ, Ալբերտ Բազեյանի հրամանատարությամբ եմ մասնակցել Արցախյան գոյամարտին՝ «Նիկոլ Դուման» ջոկատի կազմում եւ այսօր ԵԿՄ վարչության փոխնախագահ եմ: ԵԿՄ-ում մոտ 100 ջոկատներ են ընդգրկված: