Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վահագն Սիմոնյանը (Պոնչոն) նստացույց է սկսել (տեսանյութ)

Քաղաքականություն
poncho

Դերասան Վահագն Սիմոնյանը  նստացույց է սկսել ՀՀ գլխավոր դատախազության դիմաց: Դերասանը նշում է,  որ փաստի առաջ է կանգնած: Վահագն Սիմոնյանի նկատմամբ 2015 թվականի խուլիգանություն կատարելու  հիմքով  մեղադրանք է ներկայացվել և նրա  նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու միջնորդությունը: «Ես հրավերք ունեմ գեղարվեստական ֆիմլում նկարահանվելու «Մոսֆիլմի» կողմից: Միլիոն հատ թուղթ ենք բերել դատարան, որ ինձ թույլ տան ես գնամ, նկարահանվեմ գամ, քանի որ դա իմ հանապազօրյա հացն է, ինձ թույլ չեն տալիս՝ նշելով քաղաքացից չբացակայելու ստորագրությունը»,- ասում է Վահագն Սիմոնյանը: Վահագն Սիմոնյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, ավելին՝ պնդում է, որ իր դեմ պատվեր են կատարում և «գլխին գործ են բացել»: Նրա կարծիքով՝ սա նախկին իշխանությունների ձեռքի գործն է: Դերասանը նաև նշում է, որ ինքը հիմա ոչ թե պետք է ինչ-որ կեղծ գործի համար մեղադրվեր, այլ հակառակը՝ ինքն է տուժողը: Նրա խոսքով իր նկատմամբ հետապնդում է սկսել: «Բանդա է դա, հարձակվեցին ինձ վրա, կողքիս նստած փաստաբանիս առևանգեցին»,- ասում է Վահագն Սիմոնյանը: