Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավարին

Պաշտոնական
image-4

Հունիսի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի ղեկավար Կարոլին Դուեզին` Հայաստանում վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ԿԽՄԿ գրասենյակի և Հայաստանի պաշտպանական գերատեսչության միջև համագործակցության շրջանակները: Գոհունակություն հայտնելով առկա համագործակցության մակարդակից, ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է Հայաստանում ԿԽՄԿ գրասենյակի հետ գործակցությամբ իրականացվող միջազգային մարդասիրական իրավունքի ուսուցմանը միտված և այլ ծրագրերի ու միջոցառումների շարունակականության ապահովումը: Բարձր գնահատելով ՀՀ պաշտպանական գերատեսչության հետ փոխգործակցության մակարդակը, Կարոլին Դուեզը վերահաստատել է համագործակցային ծրագրերին և միջոցառումներին օժանդակությունը շարունակելու Հայաստանում ԿԽՄԿ գրասենյակի հանձնառությունը: Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել Կարոլին Դուեզին Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի ղեկավարի պաշտոնում ՀՀ պաշտպանական գերատեսչության հետ արդյունավետ համագործակցության համար և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ:  ՀՀ ՊՆ