Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի ազատ ոճայինները Ստամբուլից վերադառնում են երկու մեդալով (տեսանյութ)

Սպորտ
a1borba-10.06.

Ստամբուլում ավարտված ըմբշամարտի մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ազատ ոճի ըմբիշները երկու մեդալ նվաճեցին: Նախ 70 կգ քաշային Գեւորգ Մխեյանը երրորդ տեղի համար մարտում հաղթելով ադրբեջանցի մրցակցին, առաջին բրոնզե մեդալը նվաճեց մեր թիմի համար: Այսօր պատվո պատվանդանի երրորդ աստիճանին կանգնեց նաեւ մեր 86 կգ քաշային ըմբիշ Հովհաննես Մխիթարյանը: Մեր ըմբիշը քառորդ եզրափակիչում ցավալի պարտություն կրեց ռուսաստանցի Արսեն-Ալի Մուսալալիեւից՝ 3:4, սակայն հետո վստահ հաղթանակներ տարավ սփոփման մրցաշարում եւ դարձավ բրոնզե մեդալակիր: