Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պորտուգալացի ֆուտբոլիստները աշխարհի առաջնությունում յուրային կլինեն (տեսանյութ)

Սպորտ
a1portugalia-9.06.

Պորտուգալացի ֆուտբոլիստները 2018թ աշխարհի առաջնությունից առաջ փորձել են նաեւ ռուսերեն խոսել սովորել:   Ինչպես հայտնի է, ֆուտբոլի ամենագլխավոր մրցաշարն այս տարի կայանալու է Ռուսաստանում: Պորտուգալացի խաղացողները այդ երկրում ավելի անկաշկանդ ներկայանալու համար ռուսեր հատուկ դասւնթաց են անցել եւ մի քանի պարզ բառեր են սովորել՝ բարեւ, ինչպես են գործերը, բարի գիշեր եւ այլն:   Թե որքանով է դա հաջողվել Եվրոպայի չեմպիոններին, ցույց է տալիս սույն տեսահոլովակը: Հավելենք, որ Պորտուգալիայի հավաքականն արդեն ժամանել է Ռուսաստան: Թիմը հանգրվանել է մերձմոսկովյան Կրատովո քաղաքում գտնվող «Սատուրն» ֆուտբոլային ակումբի մարզաբազայում: